Բի մոլորակը

«Բի» մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն այնտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:
«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ: Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:
– Խելացի եղիր,- համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն է):
Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:
– Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
– Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:
Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է տալիս դասը:
Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:
Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք ելակի կամ արքայախնձորի համ ունեն, պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ մի այդպիսի կոնֆետ տվեց: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց Բի մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.
Անտա-անտա, պերո-պերո,
Պինտա-պինտա, պիմ պերո:

Հարցեր և առաջադրանքներ

1 Տեքստում կարմիրով գունավորի՛ր ածականները(ինչպիսի՞ հարցին պատասխանող)։

2 Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառեր և բաժանի՛ր արմատների։ Օրինակ՝ մանկապարտեզ =  մանուկ + պարտեզ

Վարդագույն+վարդ-գույն

Աշխատասեր+աշխատանք-սեր

Ջանասեր-ջան+սեր

Կեսգիշեր-կես+գիշեր

Արքայախնձոր-արքա+խնձոր

Տիեզերագնաց-տիեզերք+գնաց

Մոտավորապես-մոտավոր+պես

3Տեքստից առանձնացրո՛ւ հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի։ Օրինակ՝ շշեր – շիշ  

Գիտելիքներ-գիտելիք

Երեխաներ-երեխա

Աչքեր-աչք

Ծափահարություններ-ծափահարություն

Աշխատասերներ-աշխատասեր

Ծարավներ-ծարավ

Կոնֆետներ-կոնֆետ

Անվանումներ-անվանում

գրքեր-գիրք

Ի՞նչ եմ դառնալու

Մի անգամ  ուսուցիչ Գրամատիկուսը, երբ  իր հին պահարանն էր փորփրում, մի տուփ գտավ, որի մեջ ինչ-որ դեղնած թերթիկներ էին դրված: Պարզվեց՝ դրանք այն աշակերտների գրած շարադրություններն էին, որոնց նա դասավանդել էր երեսուն  տարի առաջ, երբ նա ապրում էր ուրիշ քաղաքում:  Շարադրության թեման էր «Ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ»: Այդպես էր վերնագրված յուրաքանչյուր թերթիկը, իսկ թերթիկի անկյունում գրված էր աշակերտի անունը և ազգանունը: Ընդամենը քսանչորս թերթիկ ՝ Ալբերտի Մարիո, Բանետի  Սիլվեստրո, Կարիզո Պասկուալե…
Ուսուցիչ  Գրամատիկուսը որոշեց փնտրել իր ալբոմի մեջ  այդ դասարանի աշակերտների նկարները՝ փորձելով հիշել երեխաներին:
– Սա պետք է որ  Դզանետի Արտուրոն լինի: Իսկ, միգուցե, հակառա՞կը, Ռիգի Ռինալդոն: Ո՛չ, ցավոք, ես արդեն չեմ հիշում այս երեխաներին: Նա նկարները մի կողմ դրեց և սկսեց կարդալ դեղնած էջերի վրա գրված շարադրությունները՝ ժպիտով նկատելով քերականական սխալները: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ երեսուն տարի առաջ բաց թողնված տառը:
«Երբ ես մեծանամ,- գրում էր Ալբերտի Մարիոն,- դառնալու եմ օդաչու: Իսկ մինչ այդ ես հավաքում եմ ինքնաթիռների նկարներ՝ կտրելով դրանք թերթերի էջերից: Նայելով դրանց՝ ես յերազում եմ իմ ապագայի մասին…»:
– Ախ, Մարիո, երազել բառը գրվում է ե տառով, ոչ  թե յե:- Հուսով եմ,-հոգոց հանեց  ուսուցիչը,-այդ սխալը չի խանգարել նրան իրականացնել իր երազանքը:
«Իմ հայրիկը սանիտարական սարքավորումներ է վաճառում, և ուզում է, որ երբ  մեծանամ, շարունակեմ նրա գործը: Իսկ ես ուզում եմ երաժիշտ դառնալ: Ես բարեկա ունեմ մ, ով ջութակ է նվագումև…»:
Ուսուցիչ Գրամատիկուսը վեր կացավ աթոռից, որպեսզի միացնի լույսը, որովհետև մինչ նա կարդում էր շարադրությունները, փոքր-ինչ մթնել էր: Եվ այդ պահին նրա գլխում մի միտք ծագեց:
– Օ՜, ոչ, ինչպիսի հիմարություն,- բացականչեց նա:
Բայց այդ պահին նա հասկացավ, որ որոշումն արդեն ընդունված է, և հաջորդ առավոտ…

շարունակություն

Ես կարողանում եմ. ստուգատես

<<Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դպրոց՝Արևմտյան
Դասարան՝3.3

1.Մի քանի նախադասությամբ պատմի՛ր քո մասին:

Բարև, ես Էրիկ Քոչարյանն եմ: Ես 9 տարեկան եմ: Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.3 դասարանում: Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Ես զբաղվում եմ նաև լողով: Ազատ ժամանակներին նկարում եմ և խաղեր խաղում: Ես ընկերասեր, խելացի, բարի տղա եմ:

Տեղադրի՛ր քո լուսանկարը:

2.Մի քանի նախադասությամբ պատմի՛ր ընկերոջդ մասին:  

Իմ ընկերությունը անունը Դանիել Աղաջանյան է: Նա սիրում է ֆուտբոլ խաղալ և բասկետբոլ, նաև սիրում է նկարել: Դանիելը ընկերասեր, բարի ընկեր է:
Տեղադրի՛ր  լուսանկարը /եթե ունես/:

3.Այս ուսումնական տարում ես սովորում էի 3- դասարանում: Այն (ինչպիսի՞ն էր): Մի փոքր պատմի՛ր այս տարվա մասին:

Ուսումնական տարին շատ հետաքրքիր էր: Մենք ձեռք բերեցինք բավականաչափ գիտելիքներ բոլոր առարկաներից: Մենք բավականաչափ, ուսումնական և հետաքրքիր էքսկուրսիաներ գնացինք: Մենք նաև այցելեցինք տարբեր թանգարաններ: Ես ձեռք բերեցի մտերիմ ընկերներ, որոնց հետ շատ հետաքրքիր ժամանցներ էինք անցկացնում: Մեր առօրյան շատ հետաքրքիր և բովանդակալից է անցել: Մենք երգեր և պարեր ենք սովորել, կավագործությամբ ենք զբաղվել, հետաքրքիր խաղեր խաղացել, մայրիկների տոնի առթիվ բացիկներ ենք պատրաստել:

4.Տեղադրի՛ր բլոգիդ հղումը: Պատմի՛ր, թե բլոգումդ ինչպես ես աշխատում, ի՞նչ նյութեր ես տեղադրում: Ամենասիրելի նյութիդ հղումը տեղադրի՛ր:

Ամենասիրելի նյութը ինձ համար մայրենի լեզվի ստեղծագործական շարադրանքն է: Ես բլոգում տեղադրում եմ ճամփորդության մասին պատումներ:

Մեծ գյուտարարը. շարունակությունը

Posted on April 10, 2024

Մի օր այդ երիտասարդը մի հրթիռ ստեղծեց, որը կարող էր ռոբոտ դառնալ և մեքենա: Երեխաները ծիծաղեցին և չհավատացին, որ նա կարող էր այդպես հրթիռ ստեղծել: Բայց մի օր նա այդ հրթիռը ցույց տվեց երեխաներին: Երեխաները զարմացան և շատ հարցեր տվեցին: Այս հրթիռը կարող է դառնալ ռոբոտ և մեքենա՝ պատասխանում էր երիտասարդը: Նա այնքան լավն էր, որ երեխաները շատ ուրախացան և ավելի շատ ցանկացան խաղալ: Երեխաները հասկացան, որ պետք է հավատալ մարդկանց:

https://erikqocharyan.edublogs.org/wp-admin/post.php?post=527&action=edit

5. Քո հորինած պատմություններից ընտրի՛ր այն, որը շատ ես հավանում: Տեղադրի՛ր այստեղ:

6.Պատմի՛ր, թե այս տարի որտե՞ղ ես ճամփորդել, ամենաշատը ո՞ր ճամփորդությունն է քեզ դուր եկել:

Այս տարի ես այցելել եմ Մարտիրոս Սարյանի անվան տուն թանգարան:

Ինձ ամենից շատ այդ է դուր եկել:

7. Ամենասիրելի գիրքը կամ ընթերցանության նյութը՝

Իմ ամենքասիրելի գիրքը անհաղթ աքլորն է:

8. Paint-ով ամենասիրելի նկարը`

9.Ջրաներկով կամ գուաշով ամենասիրելի նկարը`

10. Ամենասիրելի խաղը՝

Իմ ամենասիրելի խաղը ֆուտբոլն է:

11.Ամենասիրելի երգը՝

Իմ ամենասիրելի երգը կարկաչան է:

12.Ամենասիրելի վայրը՝

Իմ սիրելի վայրը Դավիթաշեն:

13.Իմ ընտանի կենդանին: Պատմիր նրա մասին:

Իմ սիրելի խաղալիքը դա գնդակն է: Իմ գնդակը փոքր է և գունավոր: Ես իմ գնդակով միշտ խաղում եմ: Իմ գնդակը գեղեցիկ է:

Տեղադրի՛ր  լուսանկարը

Սխալ արձագանքն ու ես

Ես մի օր որոշեցի արձագանքի հետ զրուցել և սկսեցի հարցեր տալ

Ինչքա՞ն կլինի հինգ անգամ հինգ:

-Հին՛գ ,-պատասխանեց արձագանքը:

Ինչքա՞ն կլինի տաս անգամ տաս:

-Տա՛ս,-բացականչեց արձագանքը:

Ո՞րն է մեծ՝սարը, թե՞ տունը:

-Տու~նը,- ասաց արձագանքը:

Ինչքա՞ն կլինի հարյուր անգամ հարյուր:

-Հարյու՛ր,- բղավեց արձագանքը:

Ինչքա՞ն կլինի հազար անգամ հազար:

-Հազա՛ր,- բացականչեց արձագանքը:

Սխալ արձագանք

Ջաննի Ռոդարի

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
– Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
– Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
– Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
– Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
– Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
– Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
– Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
– Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
– Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
– Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
– Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
– Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Շարունակություն

Երիտասարդ խեցգետինը

Ջաննի Ռոդարի

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինը սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում: Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ-քիչ վարժվեց: Այդպես է, չէ՞, ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
– Նայե՛ք:
Ու մի հպարտ քայլքով գնաց առաջ:
– Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,- Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
– Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից շշմել էին: Էս տիկինները հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
– Աշխարհը շուռ է եկել, – ասաց նրանցից մեկը,- նայեք այս խեցգետնին, ով է այսպիսի բան տեսել;
– Է՜, հարգանք չի մնացել,- ասաց մեկ ուրիշը:
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ,- հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճամփով: Մի քիչ հետո լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
– Բարի օր,- ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
– Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ,ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն մտածում էր.
– Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
– ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

շարունակություն

Ոսկի և երկաթ

Ղազարոս Աղայան

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.

– Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին, դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գնդերը, գնդասեղները. գիտեմ, որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ հասկացողություն:

Երկաթը պատասխանեց ոսկուն.

– Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս. ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:

 Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը, իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:

– Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած՝ ուրիշի լավությունը չես տեսնում:

շարունակություն

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ  մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված  հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

  1. Այս բառերում տառի փոխարեն աստղանիշ է դրված, լրացրո՛ւ աստղանիշի փոխարեն բաց թողնված տառերը:

Կողքին, վարդ, օգտագործում, օրենք, անգամ, տարօրինակ

  • Փուշ բառով կազմի՛ր նախադասություն:

Աղջկա մատը փուշը ծակեց:

  • Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.


ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր չորս գոյական, չորս ածական (հատկանիշ ցույց տվող բառ):

Գոյական-վարդ, օրենք, ապտակ, մարդ:

Ածական-սպիտակ, սիրով, ժպիտով, տարօրինակ:

  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր գոյականները, հատկանիշ ցույց տվող բառերը (ածական), գործողություն ցույց տվող բառերը (բայ)
տունԿառուցել էինսուր
երկիրԿլոր էին 

6.Գրի՛ր  տրված գոյականների ուղիղ ձևերը:
ա/երկրում  երկիր
բ/բանտում բանտ
գ/վարդի վարդ
դ/պարեկին պարեկ

7.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:

բ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

 սովորիր, այսօրվա

8.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: 

_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:

_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ջովանինոն հայտնվել էր երկիր որտեղ սուր բան չկա:

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Իմ հորինած տուգանքը դա որ չի կարելի ծառ կտրել և գնդակ հարվածել:

11. Բլոգումդ գրի՛ր փոքրիկ պատում <<Իմ երկրի օրենքները>> վերնագրով, նկարի՛ր նկար, կցելով պատումիդ:

Կար մի երկիր: Մի օր մի մարդ հայտնվեց այդ երկիր: Նա չհասկացավ որտեղ է հայտնվել և գնաց զբոսնելու: Նա մի գնդակ տեսավ և ուզում էր հարվածել: Մի մարդ եկավ և ասաց.

-Չի՞ կարելի մեր երկրում հարվածել գնդակ: Եթե հարվածես քեզ անընդհատ կապտակեն, որովհետև դա մեր երկրում ամենա լավ բանն է:

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյանի նախնիները եղել են Անիից, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ 1895 թվականին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը։

Քթի գանգատը

Մի տղա, մի անգամ լսեց, թե ոնց է քիթը գանգատվում: Մի օր քիթը ասաց.

-Խի ինձ չես մաքրում: Ամբողջ օրը կեղտոտում ես: Մի քիչ էլ զգույշ եղի ինձն հետ, որ ինձ էալ չջարդես: Մի օր տղան հասկացավ, որ պետք է մաքրել իր քիթը և զգույշ լինել, որ քիթը էլ չջարդի, որովհետև համ իրեն է վնաս համ էլ քթին: