Երիտասարդ խեցգետինը

Ջաննի Ռոդարի

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինը սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում: Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ-քիչ վարժվեց: Այդպես է, չէ՞, ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
– Նայե՛ք:
Ու մի հպարտ քայլքով գնաց առաջ:
– Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,- Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
– Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից շշմել էին: Էս տիկինները հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
– Աշխարհը շուռ է եկել, – ասաց նրանցից մեկը,- նայեք այս խեցգետնին, ով է այսպիսի բան տեսել;
– Է՜, հարգանք չի մնացել,- ասաց մեկ ուրիշը:
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ,- հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճամփով: Մի քիչ հետո լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
– Բարի օր,- ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
– Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ,ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն մտածում էր.
– Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
– ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

շարունակություն

Ոսկի և երկաթ

Ղազարոս Աղայան

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.

– Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին, դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գնդերը, գնդասեղները. գիտեմ, որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ հասկացողություն:

Երկաթը պատասխանեց ոսկուն.

– Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս. ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:

 Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը, իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:

– Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած՝ ուրիշի լավությունը չես տեսնում:

շարունակություն

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ  մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված  հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

  1. Այս բառերում տառի փոխարեն աստղանիշ է դրված, լրացրո՛ւ աստղանիշի փոխարեն բաց թողնված տառերը:

Կողքին, վարդ, օգտագործում, օրենք, անգամ, տարօրինակ

  • Փուշ բառով կազմի՛ր նախադասություն:

Աղջկա մատը փուշը ծակեց:

  • Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.


ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր չորս գոյական, չորս ածական (հատկանիշ ցույց տվող բառ):

Գոյական-վարդ, օրենք, ապտակ, մարդ:

Ածական-սպիտակ, սիրով, ժպիտով, տարօրինակ:

  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր գոյականները, հատկանիշ ցույց տվող բառերը (ածական), գործողություն ցույց տվող բառերը (բայ)
տունԿառուցել էինսուր
երկիրԿլոր էին 

6.Գրի՛ր  տրված գոյականների ուղիղ ձևերը:
ա/երկրում  երկիր
բ/բանտում բանտ
գ/վարդի վարդ
դ/պարեկին պարեկ

7.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:

բ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

 սովորիր, այսօրվա

8.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: 

_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:

_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ջովանինոն հայտնվել էր երկիր որտեղ սուր բան չկա:

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Իմ հորինած տուգանքը դա որ չի կարելի ծառ կտրել և գնդակ հարվածել:

11. Բլոգումդ գրի՛ր փոքրիկ պատում <<Իմ երկրի օրենքները>> վերնագրով, նկարի՛ր նկար, կցելով պատումիդ:

Կար մի երկիր: Մի օր մի մարդ հայտնվեց այդ երկիր: Նա չհասկացավ որտեղ է հայտնվել և գնաց զբոսնելու: Նա մի գնդակ տեսավ և ուզում էր հարվածել: Մի մարդ եկավ և ասաց.

-Չի՞ կարելի մեր երկրում հարվածել գնդակ: Եթե հարվածես քեզ անընդհատ կապտակեն, որովհետև դա մեր երկրում ամենա լավ բանն է:

My friend and my school

About my friend

Questions and answers

-Who is your best friend?

-My best friend are Mushex, Mher, Vahe, Daniel, Robert, Hasmik.

-Can you describe them?

-They are kind, beautiful, active

-What do you usually do together?

-we usually chat, play, draw.

About my school

Questions and answers

-Where do you study at?

-I study at Mckitar Sebastatsi educational complex.

-is your school big or small?

-My school is big.

-Is there a swimming pool?

–Yes, there is

– is there a farm house?

–Yes, there is.

-is there a garden?

–Yes, there is.

-What is your favorite subject?

-My favorite subject are English, Maths, Armenian.

Մաթեմ 22.04

1 Զույգ թվերը դասավորի՛ր աճման կարգով, իսկ կենտ թվերը՝ նվազման։

616, 3214, 5471, 5410, 30003, 1245,  55, 50004, 1112, 4589

616, 1112, 3214, 5410, 50004:

30003, 5471,4589, 1245, 55:

2 Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

256785 – 400 : (100 : 50) =256585

25 : (400 : 80) x 300 =1500

318462 – 800 : (400 : 50) =318362

320 : (400 : 50) x 60 =2400

23 x (4000 + 20 x 50) =15000

3 Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Քառակուսու կողմի երկարությունը 18մ է։ Հաշվիր այդ քառակուսու մակերեսը։

Լուծում 18×18=324 ²

Պատասխան՝324²

Բ․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերի երկարությունները 18 սմ և 51 սմ են։

Լուծում

  1. 18×2+51×2=138

Պատասխան՝138

Գ․ Քառակուսու պարագիծը 124 սմ է։ Հաշվի՛ր այդ քառակուսու մակերեսը։

Լուծում

  1. 124:4=31
  2. 31×31=961

Պատասխան՝961

Դ․ Ուղղանկյան լայնությունը 6 սմ է, իսկ մակերեսը՝ 48սմ² ։ Հաշվի՛ր այդ ուղղանկյան պարագիծը։

 Լուծում

  1. 48:6=8
  2. 8×2+2×6=28

Պատասխան՝28

Ե․ Հաշվի՛ր այն ուղղանկյան պարագիծը, որի երկարությունը 7 սմ է, իսկ մակերեսը՝ 42 սմ2 ։

 Լուծում

  1. 42:7=6
  2. 6×2+7×2=26

Պատասխան՝26

4. Ո՞ր խորանարդն է պակասոում։

Պատ՝.5

5․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

676  x 400 = 284400

   676
  x400
284400
      
      

460 x 80 = 36800

   460
  x 80
 36800
      
      

43 x 8000 = 344000

  8000
 x  43
344000
      
      

348 x 500 =174000

   500
  x348
174000
      
      

606x 700 =462000

   606
  x700
462000
      

6400 x 7 =44800

  6400
 x   7
 44800
      

67300 x 5 =336500

 67300
x    5
336500

Մարտիրոս Սարյանշ

Մարտիրոս Սարյանի նախնիները եղել են Անիից, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ 1895 թվականին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը։

About my house

Questions and answers

-Do you live in a flat or in a house?

-I live in a flat

-How many rooms are there in your հouse?

-There are 4

-How many bedrooms are there in your house?

-There are 2

-Is there a living –room?

–Yes

-is there a sitting room?

–Yes

– is there a kitchen?

–Yes

-is there a bathroom?

–Yes

Քթի գանգատը

Մի տղա, մի անգամ լսեց, թե ոնց է քիթը գանգատվում: Մի օր քիթը ասաց.

-Խի ինձ չես մաքրում: Ամբողջ օրը կեղտոտում ես: Մի քիչ էլ զգույշ եղի ինձն հետ, որ ինձ էալ չջարդես: Մի օր տղան հասկացավ, որ պետք է մաքրել իր քիթը և զգույշ լինել, որ քիթը էլ չջարդի, որովհետև համ իրեն է վնաս համ էլ քթին:

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով: – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: 

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին. 

_Տեսնո՞ւմ ես: 

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛: 

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է: 

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա: 

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք: 

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ: 

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է: 

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա: 

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան: 

_Վա՜յ, ինչ սարսափելի է: 

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին: 

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում: 

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է: 

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով: 

Շարունակություն

Մեղուն ու հավը

Ղազարոս Աղայան

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

 – Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

– Իսկ դու, հավիկ – մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:

– Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:

– Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

– Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

– Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա՜յ, հարա՜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:

– Բայց դու ի՜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:

– Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ – մարիկ:

Շարունակություն